Մամուլ

Մանվել Գրիգորյանը հնարավոր է ընկնի կոմայի մեջ, հրաժարվել է բուժումներից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. « Մանվել Գրիգորյանը հնարավոր է ընկնի կոմայի մեջ, հրաժարվել է բուժումներից: Նա իր կամքին հակառակ են տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց։

«Նման հիվանդին պահելու, պատշաճ բուժօգնություն տրամադրելու հնարավորություն այդ հիվանդանոցը չունի, անգամ ավելի թեթև հիվանդությամբ տառապողներին են այդ հիվանդանոցից ուղղորդում քաղաքացիական հիվանդանոցներ»,- ասաց Մ. Գրիգորյանի բժիշկ Արտակ Մանուկյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ Մ. Գրիգորյանը կտրուկ հրաժարվել է բուժումներից, այդ թվում և ինսուլինից, որն ստանում է մեծ չափաքանակով:

Բա ի՞նչ է լինելու։ «Հնարավոր է ընկնի կոմայի մեջ»:

Ե՞վ: «Եվ-ի պատասխանը ե՛ս չպետք է տամ»:

Իսկ ճի՞շտ է, որ պահանջ է դրված՝ եթե նա որոշակի գումարներ «մուծվի», ինչպես մնացյալք, կալանքից կազատվի, ավելին` պատկան մարմինների կողմից դեռ «փնտրվում» է շատ մեծ ոսկին, ինչի մասին խոսվում էր գեներալի կալանավորման օրերին։

«Նման հարցերով` իրավապահներին, մենք միայն բուժում ենք»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով