Աշխարհ

Գործարարն ընկերության վաճառքից հետո աշխատողներին 5000 դոլար է նվիրել

Գործարարն ընկերության վաճառքից հետո աշխատողներին 5000 դոլար է նվիրել։ Ավստրալիայում ավտոբուսային ընկերության նախկին սեփականատերը ընկերության վաճառքից հետո իր աշխատակիցներից յուրաքանչյուրին նվիրել է 5 հազար դոլար:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Քեն Գրենդան ասել է, որ դրանով ցանկացել է շորհակալություն հայտնել իր շուրջ 1800 աշխատակիցներին հավատարմության համար:

Գործարարի խոսքերով՝ ձեռնարկատիրությունը ծաղկում է ապրել հենց աշխատակիցների աներևակայելի քրտնաջան աշխատանքի շնորհիվ:

Ընկերությունը վաճառվել է 400 մլն դոլարով:

Կիսվել նյութով