Մամուլ

Գործարարը առաջարկում է ամսական 145 000 զույգ արտադրողականությամբ գուլպայի իր հոսքագիծը ամբողջությամբ տրամադրել ՊՆ գուլպաներ արտադրելու գործին

Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ․

«Երեկ հանդիպել եմ բարի համբավի տեր մի գործարարի, ով առաջարկել է ամսական 145 000 զույգ արտադրողականությամբ գուլպայի իր հոսքագիծը ամբողջությամբ տրամադրել Պաշտպանության նախարարության համար գուլպաներ արտադրելու գործին։

Քանի, որ թվերին չեմ տիրապետում (բանակում գուլպաների ամսական օգտագործման քանակը, մեկ զույգի արժեքը, գործվածքի խտությունը, թելի որակը և այլն), և իմ համար դժվար է գնահատել սույն առաջարկի ծավալներն ու այդ հոսքագծի անհրաժեշտությունը բանակի ծախսերը կրճատելու հարցում, ուստի դիմում եմ հարգարժան Ararat Mirzoyan -ին և Tigran Avinyan -ին։

Խնդրում եմ հաշվի առնել այս առաջարկը և քննակել համապատասխան պաշտոնյաների հետ հոսքագիծը օգտագործելու նպատակահարմարությունը։ Ցանկության դեպքում պատրաստ եմ հանդիպել, առաջարկը ներկայացնել ավելի մանրամասն։

հ.գ.
Ես, իհարկե, կարող էի առանձին հանդիպում խնդրել, կամ առանձին նամակով առաջարկել, բայց գործարարի ցանկությունն է եղել, որ միաժամանակ և ինքը մնա անանուն (հանրության համար) և հարցը իմ կողմից հանրայնացվի, որպեսզի բոլորն իմանան, որ մարդիկ պատրաստակամ են օգնել իրենց պետությանը և հատկապես բանակին։

Հարգանքներով»

Կիսվել նյութով