Մամուլ

Գոռ Վարդանյանը ևս Ռոբերտ Քոչարյանի աջակիցների շարքում էր

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ՝ մայիսի 28-ին, Ռոբերտ Քոչարյանը փակ, կարճ հանդիպում է ունեցել իր համակիրների հետ՝ «Էրեբունի պլազայում»։ Գոռ Վարդանյանը ևս Ռոբերտ Քոչարյանի աջակիցների շարքում էր։

Քոչարյանն ասել է, որ իր կյանքում շատ բանի միջով է անցել, բայց բերդով չէր անցել, այդ մի փորձությունն էլ անցավ։ Հատուկ ընդգծել է, որ ինքն այն տարիքում է, որ պետք է իր հանգիստը վայելեր, բայց քաղաքականությունն ինքը եկավ-կպավ իրեն՝ թույլ չտալով, որ իր որոշած ռեժիմով ապրի։

Հանդիպման ավարտին ֆուրշեթ է եղել, և Քոչարյանի համակիրներից ոմանք լուսանկարվել են նրա հետ։

Քոչարյանի համակիրների շարքում է նաև Դուքենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Գոռ Վարդանյանը։

Արմեն Դուլյանը Ֆեյսբուքյան իր էջում Գոռ Վարդանյանի ներկա գտնվելու վերաբերյալ հետևյալ հումորային գրառումն է կատարել․ «Նախանձո՞ւմ եք… Լավ, ինչու եք սևեռվել Գոռ Վարդանյանի վրա… Հլա տեսեք, թե ինչքան սիրուն աղջկերք են սատարում…»։

Կիսվել նյութով