Մամուլ

Գոնե պատկերացնո՞ւմ եք ինչ կկատարվի առանց արագաչափերի․ բոլորդ ձրի պանիր եք ուզում

Բոլորդ ձրի պանիր եք ուզում․․․ Ռեժիսոր, դերասան Տիգրան Նալչաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եթե «ՍուտՆիկոլ» ֆլեշմոբ եք անում զուտ նրա համար, որ կարմիր գծերն ու արագաչափերը չեն հանվել, ապա միանգամից ուզում եմ ասել, որ եթե անգամ նման խոստում տրվել է, ապա դա իսկապես շատ վատ հետևանք ունեցող խոստում է եղել և փառք Աստծո չի կատարվել։

Երկրորդ՝ կայանման վճարի և խախտումների համար գանձվող գումարների չափերը մեծամասամբ ողջամիտ են։

Երրորդ՝ դուք գոնե պատկերացնո՞ւմ եք ինչ կկատարվի առանց արագաչափերի ու տեսանկարահանող սարքերի։ Մի քիչ խստությունը թուլացնում են՝ միանգամից անարխիան գլուխ է բարձրացնում։

Ուղղակի բոլորդ ձրի պանիր եք ուզում»։

Եթե "ՍուտՆիկոլ" ֆլեշմոբ եք անում զուտ նրա համար, որ կարմիր գծերն ու արագաչափերը չեն հանվել, ապա միանգամից ուզում եմ…

Gepostet von Tigran Nalchajyan am Mittwoch, 17. April 2019
Կիսվել նյութով