Ազատ խոսք

Գնացի պարոն Փաշինյանի հետ կոֆե խմեմ, մտա՝ տեսա վարչապետն ու Սուրենը նստած կոֆե են խմում

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գնացի պարոն Փաշինյանի հետ մի բաժակ կոֆե խմեմ, որ երազս իրականանա, մտա՝ տեսա վարչապետն ու Սուրենը նստած կոֆե են խմում։

– Սուրեն ջան,-ասում եմ,- ախր դա իմ երազն էր, դու ստեղ ի՞նչ ես անում։
Ասում է.

-Էդ երազի մեջ, ես կողքի սեղանին նստած էի, ուշադիր չես, Գարեգին ջան։

Կիսվել նյութով