ԺամանցՄշակույթ

Բեթհովենը գրեթե միշտ ցանկացել է ամուսնանալ այնպիսի կանանց հետ, ովքեր իրեն մերժել են․ հետաքրքիր փաստեր Բեթհովենի մասին

Բեթհովենը գրեթե միշտ ցանկացել է ամուսնանալ այնպիսի կանանց հետ, ովքեր իրեն մերժել են․ հետաքրքիր փաստեր Բեթհովենի մասին

1770 թվականին այս օրը ծնվել է գերմանացի աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր Լյուդվիգ Վան Բեթհովենը։

Աշխարհի շատ երկրներում այսօր հավաքվում են կոմպոզիտորի երկրպագումները և քաղաքները լցվում են Բեթհովենի նվագներով։

Bavnews.am-ը ներկայացնում է 10 բացառիկ փաստեր Լյուդվիգ Վան Բեթհովենից, որոնց մասին շատերը չգիտեն։

1․ Ինչպես բազում հանճարների, այնպես էլ Բեթհովենին վիճակված է եղել ապրել աղքատ ընտանիքում, որի պատճառով նա ստիպված է եղել թողնել դպրոցը։

Դրա արդյունքում կոմպոզիտորը չի կարողացել անել մաթեմատիակական հաշվարկներ։

Թեպետ նրա հայրը փորձել է սովորեցնել տղային գումարել, հանել և բազմապատկել, բայց նա այդպես էլ չի կարողացել հասկանալ դրանք։

2․ Բեթհովենը չէր սիրում հետևել իր արտաքին տեսքին։ Ժամանակակիցները փաստել են, որ նրան հաճախ կարելի էր տեսնել կեղտոտ հագուստով և չսանրված, չհարդարված վարսերով։

Չնայած երբեմն թափթփված արտաքինին` նա ուներ հմայք, որով կարողանում էր նվաճել բազում կանանց։

3․ Բեթհովենը գրեթե միշտ ցանկացել է ամուսնանալ այնպիսի կանանց հետ, ովքեր իրեն մերժել են։

Օրինակ, Ջուլիետա Գվիչարդիի, ում նվիրել է հայտնի «Լուսնի» սոնատը, Թերեզա Բրունսվիկի, ով եղել է Բեթհովենի ուսուցչուհին և վերջապես Բեթինա Բրենտանոյին, ում հետ էլ ոչինչ չստացվեց, քանի որ նա գրող Գյոթեի սիրուհին էր։

4․ Բեթհովենը կյանքի գրեթե բոլոր փուլերում տառապել է որևէ հիվանդությունից՝ տիֆ, մաշկային հիվանդություն, ռեվմոտիզմ, անորեկսիա, երիկամների քաղցկեղ, իսկ 27 տարեկանում կորցրել է լսողությունը։

Շատերը կարծում են, որ երաժիշտը կորցրել է իր հիշողությունը այն բանի պատճառով, որ սիրում էր գլուխը մցնել և երկար պահել սառույցով լի ջրի մեջ։

Նա դա անում էր որպեսզի չքներ և երկար ստեղծագործեր։

5․ Կոմպոզիտորը միշտ սուրճը խմում էր 64 ցորնահատիկի հետ միասին։

6․ Բիթլս երաժշտական խմբի «Որովհետև» երգի երաժշտությունը գրված է «Լուսնի» սոնատի-ի հակառակ հերթականության վրա։

7․ Բեթհովենին շատ է հետաքրքրել քաղաքականությունը, նա տարված է եղել Նապոլեոնի քաղաքականությամբ։

Անգամ նրան երաժշտություն է նվիրել, սակայն հետագայում՝ հիասթափվելուց հետո ջնջել է նրա անվան հատվածը։

8․ Նա իր հանճարեղ ստեղծագործութնունները գրել է խլանալուց հետո։

9․ Նա եղել է շատ ընկերասեր և ոչ մի պարագայում չի դավաճանել նրանց։

10․ Հանճարեղ կոմպոզիտորը մահացել է 1827 թվականին, նրա թաղմանը եղել է 20․000-ից ավել մարդ։

Մահվան իրական պատճառը բացահայտված չէ, կան վարկածներ։ Շատերը կարծում են, որ նա մահացել է սիֆիլիսից։

Կիսվել նյութով