ԺամանցՕգտակար

Պարզվում է մայրական կողմի տատիկը ամենակարևոր մարդն է երեխայի կյանքում․ այն հաստատում են անգամ գիտնականները

Պարզվում է մայրական կողմի տատիկը ամենակարևոր մարդն է երեխայի կյանքում․ այն հաստատում են անգամ գիտնականները:

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում հետաքրքիր փաստեր երեխայի գենետիկայից։

Երեխայի կյանքում, բացի իհարկե ծնողներից, շատ կարևոր դեր ունեն նաև տատիկները: Սակայն  պարզվում է, որ մայրական կողմի տատիկը երեխայի կյանքում շատ մեծ դեր է խաղում։

Սրա մասին փաստում են գիտնականները: Նա ոչ միայն տալիս է երեխային իր փորձն, իմացությունները և սերը, այլ նրա կապն էլ ավելի խորն է։

Ի վերջո, այն ձևավորվում է գենետիկական մակարդակում:

Իրականում երեխաները ժառանգում են գենետիկան ոչ թե ծնողներից, այլ տատիկներից և պապիկներից այնպես, ինչպես ծնողներն են ստանում իրենց ԴՆԹ -ն՝ իրենց տատիկներից և պապիկներից։

Այդ իսկ պատճառով հաճախ է լինում, որ երեխաները թվում են նման մեր մահացած հարազատներին։

Երեխաները գենետիկական տեղեկատվության մեծ մասը ստանում են մայրական տատիկի կողմից։ Սակայն հարկ է նշել, որ ամեն մեկի մոտ գենետիկան տարբեր է և ամեն ընտանիք մոտ այն յուրատեսակ է։

մայրական կողմի տատիկը

Երեխաները կարող են նման լինել նաև հայրական տատիկին իհարկե։ Իսկ ինչ վերաբերում է գենետիկային, կանխատեսել իրադարձությունների ընթացքը շատ դժվար է։

Բայց կարևորն այն է, որ ծնողները հասկանան, որ իրենց հարազատները մեծ դեր են խաղում երեխայի ճակատագրում, որը մասնավորապես մեր օրերում ընդունված է անվանել «էմոցիոնալ ինտելեկտ»։

Ինտելեկտը չի փոխանցվում հորից տղային։ Այսինքն, եթե դուք հանճար եք, ապա ձեր տղան 100% չի ժառանգելու ձեր գեները։

Մասնագետների խոսքով, նույնիսկ այն էմոցիաները, որոնք զգում է տատիկն իր հղիության ընթացքում, կարող է ազդել իր աղջկա երեխայի զարգացման վրա։

Կարևոր է հիշել, որ ընտանիքը՝ ամբողջական մարմին է, որի բոլոր անդամները սերտ կապված են միմյանց հետ։

Գեների և բոլոր այն դրական բաների հետ միասին, որ մենք տեսնում ենք մեր մեջ, մենք փոխանցում ենք մեր երեխաներին և թոռներին մեր հիվանդությունները , ինչպես նաև վատ սովորությունները, հակումներն ու կախվածությունները:

Այս ամենից հետո ակնհայտ է դառնում մի բան, որ պարզապես անհրաժեշտ է ֆիզիկական և հոգեբանական առողջությանը զգույշ վերաբերվել, այլապես դուք կարող եք վնասել ոչ միայն ձեզ, այլ նաև հաջորդ սերունդներին։

Պետք է հոգ տանեք ձեր մասին որպեսզի ձեր սերունդները նույնպես լինեն ձեզ նման՝ առողջ ու լիարժեք։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ից Վիկտորիա Պետրոսյանը

Կիսվել նյութով