Մամուլ

Գաղտնալսողին պետք է պարգևատրել. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

«Միթե հայ իրականության մեջ երկրի անվտանգության համար թիվ մեկ պատասխանատուները,  և նրանք, ովքեր պարտավոր են այդ հարցերում ամեն ինչ անել, որ պաշտպանեն մեր պետականության ազգային անվտանգությունը, հանկարծ հայտնվել են մի խայտառակ պատմության մեջ, որն այսօր ամեն մի առաջին դասարանցի պետք է իմանա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հարց բարձրացրեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Ըստ նրա՝ գաղտնալսման հրապարակմանն անմիջապես պետք է հետևեին հրաժարականներ:

«Հաջորդ եկողներն իրենց առաջ խնդիր պետք է դնեին պարզել, թե ով է գաղտնալսել: Պետք է կոչ անեին, որ իրենք գաղտնալսողին որևէ պատժի չեն ենթարկելու, ընդհակառակը՝ եթե դա Հայաստանի ներսում է, նրան արժանացնեն պարգևատրման: Եթե ինչ-որ մեկը կարողացել է դա անել, նշանակում է ավելի պրոֆեսիոնալ է, քան նրանք, ում ինքը ձայնագրել է: Ավելի լավ է՝ այդ մարդը նստի պաշտոնին, քան նրանք, ում ձայնագրել են»:

Գառնիկ Իսագուլյանի կարծիքով խոսակցության բովանդակությունը ցույց է տալիս, որ Հայաստանում չկա իշխանությունների տարանջատում:

«Եկել է մի ռեժիմ, որտեղ ամեն ինչ թելադրվում է մեկ կետից, և թելադրվում է լկտի ու առանց որևէ չափորոշիչներ հաշվի առնելու»:

Նրա պնդմամբ՝ այդ խոսակցության հիման վրա ՀՔԾ պետի նկատմամբ կարելի է՝ 5, իսկ ԱԱԾ տնօրենի նկատմամբ 3 քրեական գործեր հարուցել:

Աղբյուր՝ a1plus.am

Կիսվել նյութով