Մամուլ

«Գազպրոմ Արմենիան» տուգանվեց 10 մլն դրամով

«Գազպրոմ Արմենիան» տուգանվեց 10 մլն դրամով։ Պատճառը բնական գազի օգտագործման և մատակարարման մի շարք կետեր չպահպանեն է, ինչի համար էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա նիստում այդպիսի որոշում կայացրեց։

9 դեպքում չեն պահպանվել գազամատակարարման ցանցի միացման կանոնները։

Նոր միացման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության մեջ չեն ներառվել առանձնատների, 3 դեպքում` 100 խմ և ավելի ժամային սպառում ունեցող սպառողների, 2 դեպքում` նախկինում դիմած և 2019-ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ գազամատակարարման ցանցին չմիացված բաժանորդների մասին տեղեկատվությունը և այդպես շարունակ։

Այս և այլ մի շարք խախտումների համար ընկերությունը տուգանվեց 10 մլն դրամով։

Կիսվել նյութով