Մամուլ

«Գազպրոմը» սկսել է գազանջատումները

«Գազպրոմը» սկսել է գազանջատումները

Hraparak.am-ը գրում է․ ՀՀ-ում համապատասխան մասնագետները սկսել են գազանջատումները։ Այս մասին մեզ ահազանգել են տարբեր մարզերի բնակիչներ՝ նշելով, որ իրենց ասել են, թե հրահանգ է եղել «Գազպրոմ Արմենիայից»։

Բնակիչները նաեւ նշեցին, որ տեսուչներն իրենց չեն այցելել, չեն զգուշացրել հնարավոր անջատման մասին, եւ այսօր արդեն հայտնաբերել են, որ «գազն անջատել են»։

Նրանց նաեւ ասել են, որ իրենք պետք է գնան եւ մուծումը կատարեն, որպեսզի վերականգնեն «գազը»։

Նշենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ «Գազպրոմի» հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գազանջատումներ չլինեն։

Կիսվել նյութով