Մամուլ

Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է հարցաքննության

ԱԺ պատգամավոր «ԲՀԿ» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վկայի կարգավիճակով հրավիրվել է Քննչական կոմիտե հարցաքննության։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է հարցաքննության Աբովյանում ՔՊ թեկնածուի շտաբի պետի ավտոմեքենան հրկիզելու գործի շրջանակներում:

Հիշեցնենք, որ Աբովյանում մայիսի 8-ին քաղաքապետի ընտրություններից մեկ օր առաջ, հրդեհել էին «ՔՊ» քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբի ղեկավար Վահան Սարիբեկյանի մեքենան։

Կիսվել նյութով