Աշխարհ

Բրիտանացի անօթևանն իր վերջին 5 դոլարը տվել է ուսանողուհուն ու փոխարենը ստացել 17.000 դոլար

Բրիտանացի անօթևանն իր վերջին 5 դոլարը տվել է ուսանողուհուն ու փոխարենը ստացել 17.000 դոլար։ Բրիտանական Փրեսթոն քաղաքում բնակվող Ռոբի անունով անօթևանի հետ ամանորյա տոների նախաշեմին իսկական հրաշք է տեղի ունեցել:

Ինչպես նշում է mirror.co.uk-ը, ամբողջ օրը փողոցներում թափառող տղամարդն իր մոտ եղած վերջին գումարը` 5 դոլարը, տվել է դրամապանակը կորցրած անծանոթ ուսանողուհուն, որպեսզի նա տաքսիով ապահով տուն հասնի:

Մեծահոգության այս աննախադեպ ժեստն անպատասխան չի մնացել. օգնություն ստացած աղջիկը` Դոմինիկ Հարիսոն Բենթզենը, այժմ գումար է հավաքում, որպեսզի տուն գնի «բարի սամարացու» համար:

Աղբյուրը նշում է, որ 22-ամյա ուսանողուհին արդեն մոտ 17.000 դոլար է հավաքել: Աղջիկը պատմել է, որ ինքն անչափ հուզվել է Ռոբիի քայլից: Բացի այդ, նա պարզել է, որ ինքը միակ մարդը չէ, ում Ռոբին օգնել է:

Կիսվել նյութով