ԱշխարհՏեսանյութ

Բոսֆորի նեղուցում տանկերը բախվել է 85 միլիոն դոլար արժողությամբ հնամենի առանձնատանը․ Տեսանյութ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում Vitaspirit տանկերը, որ Մալթայի դրոշի տակ Ռուսաստանից ճամփա էր ընկել դեպի Սաուդյան Արաբիա, Բոսֆորի նեղուցում բախվել է հնամենի առանձնատանը:

Տուժածներ ու զոհեր չկան, բայց շինությունը, որ գնահատվում է 85 միլոն դոլար, լրջորեն վնասցվել է: Քանդվել են դրա տանիքն ու վերին հարկերը: Այն կառուցվել է 18-րդ դարում:

Վերջին շրջանում տունն օգտագործվել է որպես համերգների ու հարսանեկան արարողությունների վայր:

Կիսվել նյութով