ՄամուլՇոու-բիզնես

Բոլորիդ հարսանիքներին երգելու եմ. Ձախ Հարութի հուզիչ երգը՝ քաղցկեղով հիվանդ երեխաների համար (Տեսանյութ, լուսանկար)

Բոլորիդ հարսանիքներին երգելու եմ. Ձախ Հարութի հուզիչ երգը՝ քաղցկեղով հիվանդ երեխաների համար։

ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հունիսի 25-ին պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող քաղցկեղով հիվանդ երեխաներին է այցելել հայտնի երգիչ Հարութ Փամբուկչյանը (Ձախ Հարութը):

Երգչի և «Ժպիտների քաղաք» հիմնադրամի միջև բարեկամությունը սկսվել է այս տարվա ապրիլին, երբ Աննա Հակոբյանի ԱՄՆ այցի ժամանակ Լոս Անջելես քաղաքում բարեգործական ընթրիքներից մեկի ժամանակ երգիչը աճուրդի հանեց իր կիթառն ու այն նվիրաբերեց հիմնադրամին: Երգիչը հանդիպել է բուժում ստացող երեխաներին, շփվել նրանց և նրանց ծնողների հետ ու նաև մի քանի ստեղծագործություն կատարել:

աննա հակոբյան

«Ես շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ գտնվում, այսօր ձեզ համար պետք է երգեմ ու նաև պետք է գամ ու ձեր հարսանիքներին էլ ես եմ երգելու»,- ասել է Հարութ Փամբուկչյանը` շեշտելով, որ իր երգերով ու ներկայությամբ հույս է տալու երեխաներին ու նրանցից էլ ստանա լույս ու ոգեշնչում:

Կիսվել նյութով