Մամուլ

ԲՀԿ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ հակասահմանադրական քայլերից

ԲՀԿ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ հակասահմանադրական քայլերից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) «կողմ լինելով մեր երկրում օրինականության և սահմանադրական կարգի պահպանմանը , պատրաստ լինելով օրենքի շրջանակներում քննարկել դատական համակարգում առկա իրապես լուրջ խնդիրները, գտնել համատեղ իրավական լուծումներ, կոչ է անում ձեռնպահ մնալ հակասահմանադրական քայլերից և գործողություններից»:

Կուսակցության քաղաքական խորհրդի այսօր տարածած հայտարարության համաձայն՝ դրանք «ուղղակիորեն հարվածելու են մեր պետականությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը՝ վտանգելով տնտեսության զարգացմանը, մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանությանը և նախապես հայտարարված բարեփոխումների կենսագործմանը»:

ԲՀԿ-ն հորդորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ժամը 12:00-ին կայանալիք ուղիղ եթերի ընթացքում «չեղարկել նախկինում արված իր կոչը և չխոչընդոտել դատարանների բնականոն գործունեությունը, չվտանգել երկրի միջազգային հեղինակությունը, չպառակտել հասարակությունը և միասին փորձել հանդուրժողականության և փոխըմբռնման մթնոլորտում լուծել դատաիրավական համակարգում առկա իրապես խորքային խնդիրները»:

Կիսվել նյութով