Օգտակար

Բժշկական հայտնագործություններ, որոնք երկարացրել են մարդու կյանքի տևողությունը

Բժշկական հայտնագործություններ, որոնք երկարացրել են մարդու կյանքի տևողությունը

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում բժշկական հայտնագործություններ, որոնք երկարացրել են մարդու կյանքի տևողությունը։

Ձիահ/Միավ

Ձիահ/Միավ-ը այն տեսակի հիվանդություններից է, որը տասնյակ միլիոնավոր մարդկանց է վարակել աշխարհով մեկ:

Տասնյակ տարիներ առաջ, երբ հիվանդությունը սկսեց տարածվել, բուժման միջոցներ գրեթե չկային: Ձիահ հիվանդությունը միլիոնավոր մարդկանց կյանք է խլել:

1996թ.-ին Վանկուվերում կայացած բժշկական կոնֆերանսի ընթացքում ներկայացվեց Ձիահ/Միավ-ի բուժման նոր ակտիվ հակավիրուսային մեթոդ:

Այս մեթոդը փոխում է հիվանդության մահվան վճիռը վերահսկելի հիվանդության վիճակի: Ձիահ/Միավ-ի հիվանդության հետևանքով մահացությունների թիվը, կրճատվել է գրեթե 80%-ով:

Պատվաստանյութեր

Ինչ-որ մեկին հիվանդությամբ վարակելը նրանց հիվանդությունից պաշտպանելու համար բավական համարձակ միտք է, որը, սակայն, հետ չպահեց Բենջամին Ջեսթին իր ընտանիքին պատվաստելու համար, 1774թ.-ին հորթի ծաղիկի հարուցիչներ օգտագործելուց:

Տարիներ անց Էդվարդ Ջենները զարգացրեց պատվաստանյութերի տեսությունը: Նրա շնորհիվ բազմաթիվ ինֆեկցիոն հիվանդություններ` դիֆթերիա, կարմրուկ, ջրծաղիկ, կապույտ հազ, այսօր կանխարգելվում են պատվատանյութերով:

Մարդկանց կոմայից արթնացնելը

1999 թ.-ին հիվանդանոցի աշխատակիցները տեսնում են, թե ինչպես է բուժքույրը ցնցում վթարի հետևանքով կոմայի մեջ հայտնված հիվանդին:

Պարզվում է, որ հիվանդին բուժող բժիշկն է կարգադրել, ինչպես նաև սովորական քնաբեր` զոլպիդեմ, նշանակել այն բանի համար, որ հիվանդին ցնցելը անհարմարություն չլիներ վերջինիս համար:

Արդյունքում ընդամենը կես ժամ անց 5 տարի կոմայի մեջ գտնվող մարդն առաջին անգամ ձայն հանեց:

Այս հեշտ բուժումը փորձարկվել է մի քանի այլ հիվանդների վրա և նույնպես հաջող ընթացք ունեցել:

Ուղեղի սքանավորումը ցույց է տվել, որ դրա սևացած և մահացած մասը լուսավորվել` կենդանացել է հաբերի ընդունումից հետո:

Միկրովիրաբուժություն

Բժշկագիտության ամենախոշոր նվաճումներից էր միկրովիրաբուժության զարգացումը, որը հնարավորություն է տալիս վերակառուցողական վիրաբուժության խնդիրները լուծել որակական նոր մակարդակով (վիրահատության մեթոդը նախատեսում է վիրահատական մանրադիտակի, հատուկ օպտիկայի և գերճշգրիտ սարքերի կիրառում)։

Այդ ուղղությունը տրամադրում է միկրովիրաբուժական վիրահատությունների մեծ փորձ, որի շնորհիվ հաջողվել է վնասվածքի հետևանքով ձեռքերի մատների և վերջույթների ավելի խոշոր հատվածների վերաճեցումը, ոտնաթաթի մատների պատվաստումը ձեռնաթաթին, նյարդերի, մաշկի և մկանների կտորների պատվաստումը և այլն։

Գլխի փոխպատվաստում

Արդեն բավականին վաղուց են խոսում գլխի փոխպատվաստման մասին։

Նեյրովիրաբույժ Սերջիո Կանավերոն հայտարարեց, որ Չինաստանում վիրահատություն են կատարել, որի ժամանակ մի դիակի ողնաշարը, գլխի նյարդերը և արյունատար անոթները միացրել են մեկ ուրիշի մարմնին:

Կանավերոն վիրահատության հաջողության ապացույց է համարում նյարդերի էլեկտրական խթանման արդյունքները:

Բժշկական հայտնագործություններ այս շարքը կարելի է շարունակել, բայց մնացած հայտնագործությունների մասին կկարդաք մեր հաջորդ հոդվածներում։

Կիսվել էջում