Մամուլ

«Բեռլինի պատը թանգարանային նմուշ է այլեւս»․ Փաշինյանը Բեռլինից լուսանկար է հրապարակել (ֆոտո)

«Բեռլինի պատը թանգարանային նմուշ է այլեւս»․ Փաշինյանը Բեռլինից լուսանկար է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել

«Բեռլինի պատը թանգարանային նմուշ է այլեւս, նկարվելու տեղ, բայց հին ու նոր ժամանակների գործող սահման:

Հ.Գ. Նկարում ԽՄԿԿ առաջին քարտուղար Լեոնիդ Բրեժնեւը եւ Գերմանիայի դեմոկրատական հանրապետության ղեկավար Էրիխ Խոնեկերը:

Սա իրական, պատմահան հայտնի լուսանկարի արտապատկեր է՝ Խոնեկերի եւ Բրեժնեւի պաշտոնական հանդիպումից: Բրեժնեւը այսպես էր ողջունում իր ամենահարգելի գործընկերներին:

Նկարը կապ չունի ԼԳԲՏ թեմայի հետ: Թե ԽՍՀՄ-ում, թե ԳԴՀ-ում ԼԳԲՏ լինելը քրեական հանցագործություն էր: Ոչ Բրեժնեւը, ոչ Խոնեկերը ԼԳԲՏ չեն եղել»:

Կիսվել նյութով