Մամուլ

ԲԴԽ անդամները Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով խորհրդի նիստ են հրավիրել

ԲԴԽ անդամները Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով խորհրդի նիստ են հրավիրել, – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը։

«Ցանկանում եմ հայտնել, որ ես և իմ գործընկերներ Հայկ Հովհաննիսյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը հրավիրել ենք Բարձրագույն դատական խորհրդի նիստ 2019թ. հուլիսի 18-ին ժամը 11։30, խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով (նիստի հրավիրման պահանջը ստորև)։

Հայտնում եմ, որ համաձայն Դատական օրենսգրքի Խորհուրդը գործելու է որպես դատարան, ուստի նիստը անցկացվելու է դռնբաց, քանի դեռ միջնորդություն չի ներկայացվել այն դռնփակ անելու համար»։

Կիսվել նյութով