ԱշխարհԺամանցՄամուլ

Բաքվի կենտրոնում Կոլումբիայի դրոշի փոխարեն ՀՀ դրոշն են պատկերել

Բաքվի կենտրոնում գտնվող Հրե աշտարակների (Ադրբեջանի ամենաբարձր երկնաքերերը) վրա սխալմամբ պատկերել են Հայաստանի դրոշը:

Բաքվում ցանկացել են պատկերել Կոլումբիայի ազգային դրոշը (դեղին, կապույտ, կարմիր), սակայն շփոթել են գույների հերթականությունը, և արդյունքում ստացվել է Հայաստանի եռագույնի պատկերը: Համապատասխան լուսանկարներն իրենց սոցկայքերում հրապարակել են ադրբեջանցի օգտատերերը:

Նմանատիպ մեկ այլ դեպք էր տեղի ունեցել կոլումբիացի երգչուհի Շակիրայի հետ նույնպես, երբ Բաքվում կայացած նրա համերգի ժամանակ, երգչուհին բեմում սխալ էր պահել իր երկրի դրոշը, ինչի արդյունքում Շակիրան ցուցադրել էր Հայաստանի դրոշը:

Կիսվել նյութով