Աշխարհ

Բացահայտվել է 7 մոլորակից բաղկացած համակարգ, որտեղ հավանական է հնարավոր լինի կյանք հաստատել

Բացահայտվել է 7 մոլորակից բաղկացած համակարգ, որտեղ հավանական է հնարավոր լինի կյանք հաստատել:

Գիտնակաները հանդես են եկել ցնցող հայտարարությամբ. բացահայտել են նոր, ոչ թե մեկ, այլ յոթ մոլորակներ: Կարելի է ասել մի ամբողջ, առանձին համակարգ: Սակայն մոլորակները դուրս են մեր արեգակնային համակարգից և գտնվում են ջրհոսի համաստեղությունում:

Այդ համակարգի հեռավորությունը Երկրից 40 լուսային տարի է: Գիտնականները պնդում են, որ այդ 7 մոլորակներից 3-ի վրա հնարավոր է ջրի առկայություն:

Նշենք, որ 2016թ, աստղագետներն արդեն հայտնաբերել էին 3 մոլորակները, իսկ այս տարի գտան ևս 4 մոլորակներ:

Գիտնականները կարողացել են մոտավորապես պարզել աստղերի չափսերը, թե ինչ շառավիղով են պտտվում և, թե որքանով է համապատասխանում Երկիր մոլորակի մթնոլորտին: Ի դեպ նրանք նույնպես ունեն «Արեգակ», մեր համակարգի պես ունեն մի աստղ, որի շուրջ պտտվում են այդ 7 մոլորակները:

Հուսանք, որ մոտ ապագայում կպարզվի, արդյո՞ք մենք այս անծայրածիր տիեզերքում միայանակ ենք, թե ոչ:

Կիսվել էջում