Մամուլ

Բարև Ձեզ պրն․ ՎԱՐՉԱՊԵՏ, հույսով եմ լավ եք․․․

Օգտատերերից մեկը՝ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նյութերից մեկի տակ մեկնբանություն է գրել, որը լայն արձագանք է ստացել հասարակության շրջանում։

Ձեզ ենք ներկայացնում մեկնաբանությունը ստորև՝

«8 ամիսա Սաշիկի 50%երի մասինա խոսվում, բայց հլը օրենքով չենք տեսել դա, Քոչարյանի անօրինական գործարքների մասինա խոսվում, բայց հլը չենք տեսնում դա օրենքով, Սերժ Սարգսյանը հողեր էր տալիս, տենց էլ օրենքով չիմացանք ինչի մասին էր խոսքը, նույնիսկ Մանվել Գրիգորյանին ձեռը բռնեցին ամեն ինչ, բայց հլը չենք տեսնում օրենքով ամեն ինչ։

Ու սենց ևս 5 տարի կխոսաք, կխոսաք վերջում բան չի ստացվի, կֆռաք կասեք ժողովուրդն էր մեղավոր ու էյֆորիայի տակ մնացածներն էլ կասեն, դուք էիք մեղավոր, որ հրաժարական տվեց, մարդը եկել էր երկիրը դզելու, չթողիք․․․Բարև Ձեզ պրն․ ՎԱՐՉԱՊԵՏ, հույսով եմ լավ եք․․․»։

Կիսվել էջում