Մամուլ

Բարձրահարկ շենքի 10-րդ հարկից իրեն ցած նետած աղջիկը տեղում մահացել է

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 10:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 44 բարձրահարկ շենքի 10-րդ հարկից աղջիկ է ընկել անհրաժեշտ է շտապօգնություն:

Մի քանի րոպե անց ևս մեկ ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի նույն շենքի բակում աղջկա դի կա։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ աղջիկը, 14 հարկանի շենքի 10-րդ հարկից իրեն ցած է նետել, ով տեղում մահացել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունն ու հանգամանքները։

Կիսվել նյութով