Մամուլ

Բանկերը ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել, վերանայել են շուրջ 124,000 հաճախորդի վարկային պատմություն

«Հուլիսին մեր իրականացրած օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի բանկերը ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել՝ 14 հազար 963 վարկառուի:

Վերանայվել է շուրջ 124 հազար հաճախորդի վարկային պատմություն: Այս գործընթացը շարունակական է:

Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիները պետք է այցելեն իրենց վարկավորած բանկերին՝ տույժ-տուգանքների գծով համաձայնության գալու համար»․ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Կիսվել նյութով