Ժամանց

Բաներ, որոնք անիմաստ ծանրացնում են մեր կյանքը

Բաներ, որոնք անիմաստ ծանրացնում են մեր կյանքը

1․ Հեռուստացույց մի դիտեք․երբեք։

2․ Մի վերադարձեք ձեզ դավաճանած մարդկանց մոտ․նրանք չեն փոխվում։

3․ Գրի առեք ձեր բոլոր մտքերը։ Կգա ժամանակ, որ դրանք օգտակար կլինի ձեզ համար։

4․ Մի ծիծաղեք դիմացինի երազանքների վրա։ Լավ կլինի կենտրոնանաք ձեր երազանքների ուղղությամբ։

5․ Եթե ուշանում եք, անպայման ժամանակ գտեք զգուշացնել այդ մասին։ Դա այդքան էլ բարդ չէ։

6․ Ճիշտը ասեք։ Այդ դեպքում ստիպված չեք լինի ծանրաբեռնել հիշողությունը։

7․ Երբեք մի բամբասեք, դրանք ոչ մի լավ հետևանքի չեն բերում։

8․ Սիրալիրությամբ կարելի է քաղաքներ գրավել, մի մոռացեք այդ մասին։

9․ Սովորեք ընդունել ձեր սխալները։

10․ Վերջ տվեք մշտապես բողոքելու սովորությանը, փորձեք դրական էմոցիաներով լցնել ձեզ և շրջապատը։

11․ Միշտ առաջ նայեք, անկախ հանգամանքներից։

12․ Անհասկանալի, խառը իրավիճակներում հայտնվելիս, փորձեք քնել։ Յուրաքանչյուր պարագայում հիշեք, որ ամեն ինչ անցողիկ է։

13․ Նույնիսկ ամենաբուռն վեճի ժամանակ մի վիրավորեք մարդկանց, դուք շուտով կհաշտվեք, իսկ խոսքերը ունակ են դրոշմվել և հիշվել երկար։

14․ Օրվա սկզբում միշտ կատարեք ամենաբարդ ու տհաճ աշխատանքները։ Երբ դրանք ավարտում եք, օրվա մյուս մասում ձեզ չեն տանջում անցանկալի մտքերը։

15․ Ոչ ոք ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ։ Մոռացեք «պարտավոր» բառը, դուրս հանեք բառապաշարի ակտիվ շերտից։ Հակառակ դեպքում կխեղդվեք պարտքեր մեջ, ոչ միայն նյութապես, այլև բարոյապես։

Նյութը հրապարակման պատրաստեց` Bavnews.am-ը։

Կիսվել նյութով