Մամուլ

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին:

Հանդիպմանը, որին ներկա է գտնվել նաև Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են տվյալ ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր

Կիսվել նյութով