Մամուլ

Բադեն-Բադենից Հունաստան. Սերժ Սարգսյանի վայելքները Եվրոպայում. Տեսանյութ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը շարունակում է իր «վաստակած» ամառային հանգիստը: Նա յոթ օր Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում հանգստանալուց հետո մեկնել է Հունաստան: Ըստ մեր տեղեկությունների` Բադեն-Բադենում Սերժ Սարգսյանը միայնակ է եղել, իսկ արդեն Հունաստանում հանգստանալու է իր թոռնիկների հետ:

Հիշենք, որ Սերժ Սարգսյանը գրեթե բոլոր տարիներին իր հանգիստն անցկացնում է Բադեն-Բադեն քաղաքում, որը աշխարհում հայտնի է իր առողջարանային եւ զվարճանքի կենտրոններով, եւ այնտեղ է գտնվում աշխարհի ամենահին խաղատներից մեկը:

«Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ Սերժ Սարգսյանը հիմնականում միայնակ է շրջել, ու տպավորություն է եղել, որ նա հարմարվել է նոր իրավիճակի, որն առաջացել է իր պաշտոնանկությունից հետո:

Առաջվա նման հերթեր չեն գոյանում, թե ով պետք է ուղեկցի Սերժ Սարգսյանին հանգստավայրում: Նշենք, որ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի հրաժարականից հետո բավական երկար ժամանակ հանրային միջավայրեր դուրս չէր գալիս, իր ամենամտերիմ ընկերների հետ էր միայն շփվում, բայց վերջին շրջանում արդեն սկսել է տարբեր տեղեր հաճախել:

Մանրամասները՝ ArmLur.am -ի տեսանյութում:

Կիսվել նյութով