Մամուլ

Արցախում հանդիպեցի նաև մեր զինվորին (Ֆոտո)

Արցախում հանդիպեցի նաև մեր զինվորին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և տեղադրել լուսանկարներ՝ որդու հետ։

«Գանձասարի վանական համալիրում ենք: Երկուսիս աղոթքն էլ նույնն է՝ հարատև խաղաղություն մեր երկրին»,- գրել է Տիկին Հակոբյանը։

Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանը մայիսի 24-ին Արցախի Մեխակավան շրջան այցելության ընթացքում զորամասի հրամանատար, գնդապետ Մարտին Ջհանգիրյանի և զորամասի հոսպիտալի պետի բուժական գծով տեղակալ, մայոր Հայկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է  Մեխակավանում տեղակայված զորամաս և հոսպիտալ:

Այնտեղ զրուցել է զինվորների հետ, խորհուրդներ տվել, հետաքրքրվել նրանց որպիսությամբ և նկարվել է։

Կիսվել նյութով