Մամուլ

Արցախի պաշտպանության բանակում հայտնաբերվել է 23-ամյա զինծառայողի դին

Արցախի պաշտպանության բանակում հայտնաբերվել է 23-ամյա զինծառայողի դին

Bavnews.am-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 14-ին, ցավալի դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում:

Դեռևս անհայտ հանգամանքներում, Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի դին է հայտնաբերվել: Թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել մահը, այս պահին համապատասխան կառույցները պարզում են:

Մահացածը Սյունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Հ. Ա.-ն էր:

Կիսվել նյութով