Մամուլ

Արցախի պաշտպանության բանակը մարտերում տեխնիկա է կիրառել, օդը հուսալիորեն փակ է

Արցախի պաշտպանության բանակը մարտերում տեխնիկա է կիրառել, օդը հուսալիորեն փակ է

Քիչ առաջ վերադարձել եմ Շուշիից: Այնտեղ լուրջ մարտեր են ընթանում. իրավիճակը բարդ է: Այդ մասին հաղորդում է ANNA-NEWS տելեգրամ-ալիքը:

«Սակայն կա մի բան, որն անհնար է չնկատել: Վերջապես ԼՂՊԲ-ն տեխնիկա է կիրառել մարտում: Իսկ դա նշանակում է, որ օդը հուսալիորեն փակ է: Դեռեւս մեկ շաբաթ առաջ դա պատկերացնելն անգամ բարդ էր: Այժմ ԱԹՍ-ներն աշխատում են հակառակորդի ուղղությամբ:

ՀՕՊ համակարգ

Դա նշանակում է, որ Ադրբեջանի ԶՈՒ տեխնիկական գերազանցությունն աստիճանաբար նվազում է:

Առաջնագծում զինվորները ոգեշնչվել են, քանի որ նրանց գլխավերեւում այլեւս ԱԹՍ-ների շուրջօրյա «բզզոց» չկա: Այժմ կարելի է պատրաստվել ապագա գործողություններին, ինչպես ասում են առաջնագծում մեր ծանոթները»,-գրում է ալիքը:

Կիսվել նյութով