Մամուլ

Արցախի ժողովուրդը հայ ժողովրդի մի մասն է և երբեք թույլ չի տա, որ ինչ-որ լարում ստեղծվի. Ռուբեն Ռուբինյան

Արցախի ժողովուրդը հայ ժողովրդի մի մասն է և երբեք թույլ չի տա, որ ինչ-որ լարում ստեղծվի։ Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Ինչ վերաբերում է նրան, որ Արցախում բարձր պաշտոնյաների կողմից են քննադատական հայտարարություններ հնչում ՀՀ իշխանությունների հասցեին, արդյոք դրանք պետք է անտեսել, Ռուբինյանն արձագանքեց.

«Ես չեմ կարծում, որ որևէ բան պետք է անտեսել: Եթե հնչում են անտրամաբանական հայտարարություններ ինչ-որ պաշտոնյաների կողմից, ես ցավում եմ այդ պաշտոնյաների համար։

Միաժամանակ ուզում եմ կրկնել, որ որևէ պաշտոնյայի հայտարարություն, կարևոր չէ՝ ինչ ռանգի պաշտոնյայի կամ ինչ հայտարարության մասին ենք, խոսում, պարզապես չի կարող որեւէ կերպ լարում մտցնել Հայաստանի ու Արցախի ժողովուրդների միջեւ:

Հայաստանի եւ Արցախի ժողովուրդները պատրաստ են ցանկացած պահի լիկվիդացնել նման վտանգները»:

Կիսվել էջում