Մամուլ

Արտակ Զեյնալյանին ծափահարություններով ճանապարհեցին կառավարությունից

Կառավարության այսօրվա նիստին մինչ օրակարգին անցնելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ արդարադատության արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանին ՝ ներկայացված հրաժարականին։

«Այսօր կառավարության առաջին նիստն է, որ անցկացնում ենք առանց արդեն արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի»,-ասաց նա և շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար ու մաղթեց հաջողություններ։

«Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի Հայաստանում պետության կառավարման և հետագա զարգացման գործում»,-ասաց վարչապետը։

Կիսվել նյութով