ԱշխարհՍպորտ

Արսենալի և Ադրբեջանը ներկայացնող Ղարաբաղի խաղում Արցախի դրոշով դաշտ ներխուժած երկրպագուն ազատ է արձակվել

Լոնդոնի «Արսենալի» ու Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղի» միջեւ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպման ժամանակ Արցախի դրոշով եւ շապիկին Մոնթե Մելքոնյանի պատկերով դաշտ ներխուժած երկրպագուն ազատ է արձակվել: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՖԱՖ երկրպագուական շարժման հիմնադիրներից Սերգեյ Ջանջոյանը:

Ջանջոյանը հայտնել է, որ Սպարտակ անունով երկրպագուն հնարավոր է նաեւ խուսափի վարչական տուգանքից:

Կիսվել նյութով