Մամուլ

Արյունոտ, կեղտոտ «Արզնի»-ի ձվեր՝ առանց ժամկետի և մակնշման, իսկ մի քանիսի վրա կա հավի ծերտ

«Հետք»-ը գրում է․ այսօր մեր ընթերցողներից մեկը մեզ հայտնել է, որ Էջմիածնի խանութներից մեկում վաճառվում են առանց արտադրման և պիտանելիության ժամկետի «Արզնի» ապրանքատեսակի ձվեր։ Ավելին, դրանք կեղտոտ են, արյունոտ, իսկ մի քանիսի վրա կա հավի ծերտ։

Պիտանելիության ժամկետի վերաբերյալ մեր ընթերցողի հարցին խանութի աշխատակիցները պատասխանել են, որ ապրանքը «թարմ է, երեկ են ստացել»։ Խանութում եղել է մոտ 10 նմանատիպ տուփով ապրանք (տուփում՝ 6 ձու)։

«Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին»՝ 2011թ. սեպտեմբերի 29-ի կառավարության N 1438 Ն որոշման համաձայն՝ ձվերը լինում են երկու տեսակի՝ Ա և Բ։

Ա կարգի ձվերը նախատեսված են մարդու կողմից անմիջական սպառման համար, իսկ Բ կարգի ձվերն օգտագործում են սննդի կամ ոչ պարենային ապրանքների արտադրությունում, քաղցրավենիքի արտադրամասերում և այլն։ Ա կարգի ձվերի յուրաքանչյուր միավորի վրա պետք է լինի մակնշում։

«Արզնի» անվանումով վաճառվող ձվերը մակնշված են՝ իբրև «Թարմ ձու», ըստ նույն՝ N 1438 Ն որոշման ստացվում է, որ այն Ա դասի ձու է, այսինքն՝ «I առաջին» կամ «Էքստրա» տեսակի։ 

Մակնշման մեջ նաև գրված է, որ ձվերի պահպանման ժամկետը 0-20°C ջերմաստիճանում 7 օր է՝ «դիետիկ ձվի» դեպքում և -25 օր՝ «սեղանի ձվի» դեպքում, իսկ թե տուփի մեջ ինչ տեսակի ձու է, հայտնի չէ, քանի որ ձվերի վրա գրություն չկա։ Բացակայում է նաև որևէ ամսաթիվ՝ «Պիտանի է մինչև ․․․» գրության հատվածում։

Դարձյալ ըստ նույն որոշման՝  ձվերի կճեպը պետք է լինի մաքուր, առանց վնասվածքների, արյան ու թռչնի արտազատուկի հետքերի և բծերի․

«Աղտոտված կճեպով ձվերը ենթակա են թռչնաբուծարանում լվացման` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով թույլատրված սինթետիկ լվացող միջոցներով: Լվացված ձվերը պետք է տեսակավորվեն առանձին»,- նշված է N 1438 Ն որոշման մեջ։

«Չեն թույլատրվում իրացման այն ձվերը և ձվամթերքը, որոնք․․․

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել նյութով