ՄամուլՏեսանյութ

«Արմաթ»-ի խմբակավարները կստանան իրենց վարձատրությունը». Արայիկ Հարությունյան

«Արմաթ»-ի խմբակավարները կստանան իրենց վարձատրությունը». Արայիկ Հարությունյան

Նախորդ նիստում Փաշինյանին զայրացրեց այն փաստը, որ Հայաստանում գործող «Արմաթ» լաբորատորիաների 260 խմբավարներ, որոնք ղեկավարում են 350 խմբակ, արդեն 3 ամիս է աշխատավարձ չեն ստացել, ինչի մասին վարչապետը տեղեկացել էր իրեն ուղղված նամակի միջոցով։

«Ես ուզում եմ հասկանալ` այսպիսի բան հնարավոր է 21-րդ դարում, որ պետական համակարգի աշխատակիցները 3 ամիս աշխատավարձ չստանան»․-ասեց Փաշինյանն ու կարգադրեց շուտափույթ լուծել աշխատավարձի հարցը և հետևողական լինել, որ այլևս նման բա չկրկնվի։

Այսօր, արտահերթ հրավիրված նիստում հարցը ստացավ իր տրամաբանական լուծումը, որի մանրամասները կարող եք դիտել տեսանյութում։

Share