Սպորտ

Արթուր Ալեքսանյանը շանս չտվեց հաղթելով 10:0 հաշվով

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը սկսել է պայքարը Ղազախստանում ընթացող աշխարհի առաջնությունում:

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթանում է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը։ Հայաստանը ներկայացնող, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը մրցել է Ֆինլանդիայի ներկայացուցիչ Էլիաս Կուոսմանենի հետ և 10:0 հաշվով հաղթանակ տարել:

Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել մրցաշարի 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի թուրք ըմբիշի հետ։

Կիսվել նյութով