Մամուլ

Արդյոք ՀՅԴ-ն ունի՞ իրավունք ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը լրջանալու կոչեր անելու

«Լրջանալու կոչերը երբեք ավելորդ չեն լինում, պարզապես այստեղ մանդատի հարց կա։ Արդյոք ՀՅԴ-ն ունի՞ իրավունք ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը լրջանալու կոչեր անելու» ,- «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյան։

Անդրադարձավ ՀՅԴ-ի երեկվա հանրահավաքին և մի քանի դիտարկում արեց.

«Հայաստանը ժողովրդավարական երկիր է, հավաքների ազատությունը երաշխավորված է Սահմանադրությամբ և օրենքներով, յուրաքանչյուր քաղաքական միավոր և քաղաքացիների խումբ իրավունք ունի անցկացնելու խաղաղ հանրահավաքներ, եթե դրանք չեն հակասում օրենսդրությանը։

Երեկ այդպիսի մի հավաք է եղել, և որևէ արտառոց բան տեղի չի ունեցել։ Կարծում եմ, որ ցանկացած քննադատություն՝ առողջ կամ անառողջ, ձեռնտու է նաև իշխանությանը»։

Կիսվել նյութով