ՄամուլՇոու-բիզնես

Արայիկ Հարությունյանը պարզաբանեց իր հայտարարությունը՝ Ռազմիկ Ամյանի վաստակավորի կոչման վերաբերյալ

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Մ. Լոմոնոսովի անվան համալսարանի երեւանյան մասնաճյուղում անդրադառնալով Ռազմիկ Ամյանի` Սերժ Սարգսյանի մասին աղմուկ հանած երգին, ասաց, որ մնում է նույն կարծիքին, որ կոչումների շնորհման կարգը պետք է վերանայվի: Նա չհերքեց, որ բկատի ուներ հենց ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Ամյանին:

«Ցանկացած առիթի դեպքում խնդիրները սրվում են եւ պետք է դրանք քննարկել։ Որեւէ մեկի կոչման վերանայման հարց չի եղել, ես ընդամենը խոսել եմ կոչման շնորհման կարգի մասին, ես չեմ ասել կոչումները ետ վերցնենք»:

Հիշեցնենք, որ երբ Սերժ Սարգսյանի 65-ամյակի օրը հրապարակվեց Ռազմիկ Ամյանի` ՀՀ 3-րդ նախագահին նվիրված երգը, Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց.

«Կոչումների շնորհման հարցը լրջագույն քննարկման կարիք ունի: Հ.Գ. Մինչդեռ նա մշակույթի վաստակավոր գործիչ է»: 

Կիսվել նյութով