Մամուլ

Արամ Հարությունյանի գործով կալանավորվել են նրա երկու գործընկերները. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հոկտեմբերի 24-ին հայտարարել էր, որ խոշոր չափերի կաշառք տալու գործով շուտով պատգամավոր է ձերբակալվելու, եւ դա լինելու է երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքը: Նա չէր տվել այդ պատգամավորի անունը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ խոսքը ՀՀ բնապահպանության նախկին նախարար, այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի մասին է:

Ի դեպ, այդ հայտարարութունից հետո Հարությունյանն այլեւս ԱԺ-ում չի երեւացել: Ամիսներ անց մեր հրապարակած տեղեկությունները հաստատվեցին: Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել ԱԺ՝ պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաեւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար համաձայնություն ստանալու համար:

Իսկ մինչ այդ մեզ հայտնի դարձավ, որ այս քրեական գործով կան նաեւ կալանավորվածներ. գործարար Սիլվա Համբարձումյանն այս գործով ցուցմունք է տվել, որ գումարները փոխանցել է Արամ Հարությունյանի գործընկերներ Արմեն Խաչատրյանին եւ Վիկտոր Մարտիրոսյանին, եւ հիմա նրանք կալանավորված են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել նյութով