Օգտակար

Ատամների կարիեսի դեմ հրաշալի միջոց, որը առանց աշխատանք կթողնի ատամնաբույժներին

Ատամների կարիեսի դեմ հրաշալի միջոց, որը առանց աշխատանք կթողնի ատամնաբույժներին։ Ցավոք, ատամների կարիեսն այսօր ամենատարածված խնդիրներից է:

Ատամների էմալի քայքայման այդ գործընթացը հաճախ ուղեկցվում է ուժեղ ցավերով: Այս միջոցը կկանխի և կկանգնեցնի այդ հիվանդության զարգացումը:

Սակայն ցանկալի արդյունքի հասնելու համար պետք է փոխել սննդակարգը՝ ավելացնել կաթնամթերքի, կանաչեղենի, ընկույզի, ձվի, ծովամթերքի օգտագործումը: Եվ կունենաք ամուր և առողջ ատամներ:

Անհրաժեշտ է՝

1/4 թեյի գդալ կոկոսի բնական յուղ

1/4 թեյի գդալ քրքումի փոշի

2 կաթիլ մեխակի եթերայուղ

1/4 թեյի գդալ ծովի աղ

Պատրաստման եղանակը՝

Խառնեք բոլոր բաղադրիչները՝ մինչև միասեռ զանգված ստանալը: Խառնուրդը քսեք ատամի խոզանակի վրա և մանրակրկիտ մաքրեք ատամները:

2-3 րոպե թողեք, դրանից հետո մաքրեք ատամները սովորական ատամի մածուկով: Արդյունքն ակնհայտ է լինում: Օգտագործեք նման խառնուրդը օրական 2 անգամ:

Share