Աշխարհ

Ավտովթարի ենթադրյալ զոհը դիահերձարանում արթնացել է

Հարավային Աֆրիկայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի պատճառով ոստիկանությունը հայտարարել էր, որ երեք մարդ է մահացել:

Շտապօգնության բժիշկները գլխի հատվածում լուրջ վնասվածք ստացած կնոջը համարել են մահացած և նրա դիահերձարան են տարել:

Ժամեր անց դիահերձարանի աշխատակցիները պարզել են, որ նա ողջ է:

«Երբեք չէինք սպասում, որ սառնարանի դուռը կբացենք ու այնտեղ կտեսնենք ողջ  մարդու: Իսկ եթե մենք սկսեինք դիահերձել ու նրան սպանեինք»,-նշել է  դիահերձարանի աշխատակիներցի մեկը:

Դրանից հետո կնոջը ուղարկել են հիվանդանոց:

«Եթե հաշվի առնենք նրա տրավմաները, դիահերձարանի սառնարանում մնալը, ապա պետք է շնորհակալություն հայտնել Աստծուն, որ նա ողջ է մնացել»,- նշել է  բժիշկներից մեկը:

Կիսվել նյութով