Ժամանց

«Ավելի հեշտ է ազգ կառավարել, քան 4 երեխա դաստիարակել»․ Ուինսթոն Չերչիլի իմաստուն մտքերը

«Ավելի հեշտ է ազգ կառավարել, քան 4 երեխա դաստիարակել»։

Ուինսթոն Չերչիլը Մեծ Բրիտանիայի պատմության ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկն է: Նա Միացյալ Թագավորության վարչապետն էր 1940-ից 1945 թվականներին, ապա նաև 1951-ից 1955-ին:

Ուինսթոն Չերչիլին իրավամբ համարում են 20-րդ դարի քաղաքական մեծագույն առաջնորդներից մեկը:

Ուինսթոն Չերչիլի իմաստուն մտքերը՝ որոնք շատերին են ոգեշնչել ու ոգեշնչում են մինչ օրս։

1․ Բազեն բարձրանում է վեր, երբ նա թռչում է քամուն հակառակ, այլ ոչ թե քամու ուղղությամբ

2․ Մի ցանկացեք առողջություն և հարստություն, այլ հաջողություն ցանկացեք, քանի որ Տիտանիկի վրա բոլորը հարուստ էին և առողջ, բայց հաջողակները նրանց մեջ եզակի էին

3․ Եթե թերթերը սկսեն գրել այն մասին, որ պետք է թողնել ծխելը, ես կթողնեմ թերթ կարդալը

4․ Իր կյանքի ընթացքում ամեն մարդ մեկ անգամ «սայթաքում է»՝ ոտքը դնելով իրեն վիճակված մեծագույն հնարավորության վրա: Սակայն, ցավոք, մարդկանց մեծ մասը պարզապես վեր է կենում, թափ տալիս իրեն և շարունակում առաջ քայլել, ասես ոչինչ չի եղել

5․ Հաջողությունը մի անհաջողությունից դեպի մյուսը գնալն է՝ առանց էնտուզիազմը կորցնելու։

6․ Իշխանությունը թմրանյութ է։ Ով այն գեթ մեկ անգամ փորձել է, նրանով թունավորվել է հավիտյան։

7․ Ես սիրում եմ խոզերին։ Շները մեզ վարից վեր են նայում, կատուները՝ վերից վար, և միայն խոզերն են մեզ նայում՝ որպես հավասարը հավասարին։

8․ Հոռետեսը դժվարություն է տեսնում յուրաքանչյուր հնարավորության մեջ։ Լավատեսը հնարավորություն է տեսնում յուրաքանչյուր դժվարության մեջ։

9․ Ես լավատես եմ։ Ինչ-որ այլ բան լինելու օգուտն առանձնապես չեմ տեսնում։

10․ Ավելի հեշտ է ազգ կառավարել, քան 4 երեխա դաստիարակել։

Կիսվել նյութով