Մամուլ

Ավանակով ակցիա՝ կառավարության շենքի դիմաց․ «Թան խմեք, դինջացեք»

Ավանակով ակցիա՝ կառավարության շենքի դիմաց։ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի 20 բազմաբնակարան շենքի նախկին բնակիչ Ռազմիկ Դավթյանը ավանակի ուղեկցությամբ բողոքի ակցիա էր իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Քաղաքացու ձեռքին պաստառ կար, որի վրա գրված էր՝ «Թան խմեք, դինջացեք»։

Ըստ նրա՝ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի զարմուհու ամուսինը՝ Սամվել Սամվելյանը, մի խումբ անձանց հետ խաբեությամբ իրենից խլել են իր բնակարանը։

Նրան մոտեցան ոստիկանները և տեղափոխեցին բաժին։ Իսկ ավանակը մնաց ծառից կապված։ Քիչ անց Կենտրոնի կանաչապատման աշխատակից Արտակ Հովհաննիսյանն ավանակին տարավ Վերնիսաժի հարևանությամբ զբոսայգի՝ մինչ համապատասխան վայր տեղափոխելը։ 

Կիսվել նյութով