Օգտակար

Առաջին խմբի մարդկանց արյունը կարելի է ներարկել բոլոր խմբերին․ Արյան խմբերի համատեղելիության աղյուսակ

Առաջին խմբի մարդկանց արյունը կարելի է ներարկել բոլոր խմբերին․ Արյան խմբերի համատեղելիության աղյուսակ

Արյան խմբերի հատկանիշները որոշվում են ժառանգական գործոններով, այսինքն՝ երեխաների արյան հակածինային հատկությունները խիստ որոշակի կախման մեջ են գտնվում ծնողների արյան խմբային պատկանելությունից։

Դա թույլ է տալիս որոշել (օրինակ՝ դատական բժշկության մեջ) վիճելի հայրության բարդ հարցերը.

Տղամարդը բացառվում է որպես հայր, եթե նրա և մոր արյան մեջ բացակայում է երեխայի օրգանիզմում առկա հակածինը, քանի որ երեխան չի կարող ունենալ ծնողների մոտ բացակայող հակածինը․

Տղամարդը կարող է որպես հայր բացառվել, եթե երեխան չունի այն հակածինը, որը պետք է նրան փոխանցվեր, օրինակ՝ ABO (IV) խմբի արյուն ունեցող տղամարդը չի կարող ունենալ OO (I) խմբի արյուն ունեցող երեխա։

Մարդկանց արյունն ըստ ABO համակարգի ագլյուտինոգենների ու ագլյուտինինների պարունակության բաժանվում է 4 խմբի, որոնք նշվում են հռոմեական թվերով կամ ըստ պարունակած ագլյուտինոգենի անվան։

  • առաջին (0)
  • երկրորդ (A)
  • երրորդ (B)
  • չորրորդ (AB)
Արյան խմբեր

Առաջին խմբի մարդկանց արյունը կարելի է ներարկել բոլոր խմբերին, ուստի նրանք կոչվում են ունիվերսալ դոնորներ, իսկ IV խմբի մարդիկ կարող են արյուն ստանալ բոլոր խմբերից և կոչվում են ունիվերսալ ընդունողներ (ռեցիպիենտ)։

II ու III խմբերի մարդիկ կարող են արյուն տալ միայն իրենց խմբի մարդկանց ու IV խմբին։

Անհամատեղելի արյան ներարկման ժամանակ առաջանում է ագլյուտինոգեն-ագլյուտինին ռեակցիա, որը կարող է հանգեցնել մահվան։ Պատճառը սոսնձված էրիթրոցիտների քայքայման հետևանքով էրիթրոցիտներից մակարդման գործոնների անջատումն է, որոնք արյան մեջ առաջացնում են ներանոթային մակարդուկներ։

Արյան խմբերը որոշող հակածինները ժառանգաբար փոխանցվում են սերնդե-սերունդ և չեն փոխվում կյանքի ընթացքում։ Մարդկանց 40-50 %-ը ունի առաջին խմբի արյուն, 30-40 %-ը՝ երկրորդ, 10-20 %-ը՝ երրորդ, իսկ 5 %-ը՝ չորրորդ խումբ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am

Կիսվել էջում