Շոու-բիզնես

Աշոտ Տեր-Մաթևոսյանն ու Սոֆյա Պողոսյանը նշանվել են

Թերթ․am-ը գրում է․ Աշոտ Տեր-Մաթևոսյան-Սոֆյա Պողոսյան զույգը համարվում է հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվողներից մեկը։ Տարիներ շարունակ տարբեր հեռուստանախագծերում սիրային զույգի մարմնավորող դերասանները, ի վերջո, իրենց ճակատագիրն էլ կապեցին իրար հետ։ Թեև դերասանները դեռևս չեն մեկնաբանում իրենց անձնական հարաբերությունները, այս ընթացքում հասցրել են առավել պաշտոնական բնույթ տալ իրենց սիրավեպին։ Աշոտն ու Սոֆյան նշանվել են և նրանց ամուսնությունն էլ սարերի հետևում չէ։

Ի դեպ, առաջին ակնարկն իրենց անձնական հարաբերությունների մասին Աշոտն արել էր հենց ինքը և նշել էր, որ խոսակցություններ, այսպես, թե այնպես, լինելու են, զգուշանալ այլևս չարժե։ «Ես չեմ սիրում, երբ իմ անձնական կյանքը քննարկում են, սակայն արդեն զգուշանալու ոչինչ չկա։ Կարծես թե, բոլորի համար ամեն ինչ պարզ է։ Անիմաստ է զգուշանալ»,– ասել էր նա։

Նյութի աղբյուր՝ life.tert.am

Կիսվել նյութով