ԱշխարհԺամանց

Աշխարհի լավ երկրների վարկանիշային աղյուսակում Հայաստանը 45-րդն է

Աշխարհի լավ երկրների վարկանիշային աղյուսակում Հայաստանը 45-րդն է: Ֆինլանդիան առաջին տեղում է The Good Country Index վարկանիշային աղյուսակում, որը բաղկացած է ավելի քան 30 ցուցանիշներից և հիմնված է միջազգային կազմակերպությունների տվյալների վրա:

Երկրորդ և երրորդ տեղերում Իռլանդիան ու Շվեդիան են: Առաջատարների տասնյակում են հայտնվել Գերմանիան, Դանիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Ֆրանսիան, Իսպանիան և Կանադան: ԱՄՆ-ն և ՌԴ-ն 40 և 41-րդ տեղերում են՝ 153 տեղից:

Վարկանիշի գաղափարը պարզելն է, թե «որքանով է պետությունը նպաստում մարդկության ընդհանուր բարեկեցությանը`ըստ դրա չափերի»:

Այս առումով, Հայաստանը 45-րդն է: Տարածաշրջանային երկրներից Հայաստանին շրջանցում է Վրաստանը՝ 39-րդ տեղում հայտնվելով: Թուրքիան 38-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 108-րդ: Հարևան Իրանը 138-րդ տեղն է զբաղեցրել:

Աղբյուր՝ 1in.am

Կիսվել նյութով