Ժամանց

Ֆինլանդիա․ աշխարհի ամենաերջանիկ երկիրը

Ֆինլանդիա․ աշխարհի ամենաերջանիկ երկիրը

Bavnews.am-ը իր ընթերցողին է ներկայացնում Ֆինլանդիայի մասին պատմող կարճ տեսանյութ, որում բացահայտում ենք հետաքրքիր փաստեր այդ երկրի մասին։

Երկիրը Ֆինլանդիա են անվանել շվեդները, որոնք երկար դարեր տիրում էին նրան: Ֆիններն իրենց երկիրն անվանում են Սուոմի, որ նշանակում է Ճահիճների ու լճերի երկիր:

Ֆինլանդիա․ այն գտնվում է Ֆենեոսկանդիայի սահմանում։ Իրոք, նրա տարածքի 1/3-ը ճահճապատ է, իսկ լճերի թիվը շուրջ 6 հզ. է (տարածքի 10 %-ը): Կան շատ փոքր լճեր, կան և այնպիսիները, որոնց կենտրոնից ափերը չեն երևում:

Լճերն իրար միացնող գետերի վրա կառուցված են ջրէկներ: Ձնհալից հետո լճերով ու գետերով անտառանյութ են լաստառաքում: Ֆինլանդիայի ծովափը խիստ կտրտված է փոքրիկ կըղզյակներով հարուստ ծովախորշերով: 

Երկրի տարածքի 70 %-ը ծածկված է սոճու և եղևնու անտառներով: Աճում է նաև կեչի: Անտառներում կան աղվես, նապաստակ, սկյուռ, կնգում, հանդիպում են արջ, գայլ, լուսան:

Գետերը, լճերը, ծովափնյա ջրերը հարուստ են ձկներով: Բնական լանդշաֆտները պահպանելու նպատակով ստեղծվել են արգելոցներ, ազգային պարկեր:

Kakslauttanen հյուրանոցի հյուրերը հնարավորություն ունեն տեսնելու տպավորիչ աստղային երկնքի, որը բնորոշ է մոլորակի այս տարածաշրջանին: Դուք կարող եք այն վայելել գտնվելով հեքիաթային հյուրանոցի ապակե իգլուների մեջ, հարմարավետ մահճակալներին պարկած։

Բնական տեսարանը, որը կարող եք վայելել օրվա ցանկացած պահի

Ֆինլանդիա

Ֆիններն աշխարհի ամենավստահելի մարդկանցից են համարվում։ Օրինակ՝ հետազոտություն են անց կացրել աշխարհի 16 զարգացած երկրներում։ Փողոցներում դրել են դրամապանակ և հետադարձ հեռախոսահամար։ 12 դրամապանակից 11-ի դեպքում Ֆինլանդիայում հետ են զանգահարել։

Այստեղ շատ են գնահատում առողջ ապրելակերպն ու անտառներում զբոսնելը, խրախուսվում է նաև սպորտով զբաղվելը, էլ սաունայի մասին չասեմ։

Ֆինլանդիան սանտա-կլաուսի հայրենիքն է։ Այստեղ հատուկ գյուղ կա այդ անունով, որտեղ մարդիկ գալիս են սառցե ռեստորանում սնվելու, եղնիկներով սահնակ վարելու, սաունայում լինելու, բուռան քշելու և այլն։

Կիսվել նյութով