Մամուլ

Աշխատանքից ազատված մաքսակետի տեսուչը նոր աշխատանքի առաջարկ է ստացել

Աշխատանքից ազատված մաքսակետի տեսուչը ՝ Հայկ Մարտիրոսյանը, նոր աշխատանքի առաջարկ է ստացել Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանի կողմից։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռեֆորմիստների կուսակցությունը անընդունելի է համարում «Նորագավիթ» մաքսակետում ապրիլի 9-ին ՀՀ քաղաքացի Հայկ Մարտիրոսյանի իրավունքների ոտնահարումը, ՀՀ քաղաքացու նկատմամբ անհարգալից վերաբերմունքը և կամայականորեն աշխատանքից զրկելը:

Կուսակցության ղեկավարությունը Հայկ Մարտիրոսյանին հրավիրում է աշխատանքի Ռեֆորմիստների կուսակցության գրասենյակում:

Մեր կուսակցության անդամների կողմից վճարվող անդամավճարներով մենք կկարողանանք վճարել Հայկ Մարտիրոսյանի ամսական աշխատավարձը:

Հայկ Մարտիրոսյանը կարող է կապ հաստատել կուսակցության ղեկավար մարմնի հետ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով կամ այցելել կուսակցության գրասենյակ՝ Բաղրամյան 59, 3-րդ հարկ»:

Ռեֆորմիստների կուսակցությունը անընդունելի է համարում «Նորագավիթ» մաքսակետում ապրիլի 9-ին ՀՀ քաղաքացի Հայկ Մարտիրոսյանի…

Gepostet von Վահան Բաբայան am Mittwoch, 10. April 2019
Կիսվել նյութով