Մամուլ

Անցած մեկ տարվա ընթացքում եկամուտը կազմել է 12.498.053 դրամ․ Նիկոլ Փաշինյանը հայտարարագիր է ներկայացրել

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայտարարագիր, ըստ որի՝ անցած մեկ տարվա ընթացքում իր եկամուտը կազմել է 12.498.053 դրամ: Այն ներառում է պատգամավորի և վարչապետի իր աշխատավարձը (8.578.958 դրամ), ինչպես նաև Անտարես ՍՊԸ-ի կողմից «Երկրի հակառակ կողմը» վեպի համար իրեն վճարված ռոյալթին (3.919.095 դրամ)։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Նիկոլ Փաշինյանի դրամական միջոցները կազմել են 1800 ԱՄՆ դոլար, ունի մեկ ավտոմեքենա՝ 2012 թ. արտադրության HYUNDAI SONATA 2.4: Վարչապետի պաշտոնակատարը չունի որևէ թանկարժեք, այսինքն 8 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող գույք, որևէ արժեթուղթ կամ այլ ներդրումներ:

haytararagir

haytararagir 1

haytararagir 2

Կիսվել նյութով