Խոհանոց

Անուշաբույր հայկական գաթա տոնական սեղանների ու ամենօրյա վայելքի համար

Անուշաբույր հայկական գաթա տոնական սեղանների ու ամենօրյա վայելքի համար:

Բաղադրիչներ՝ խմորի համար

ալյուր – 400 գ

կարագ – 250 գ

ձու – 2 հատ+ 1 սպիտակուց

սոդա – 1 թ/գ

վանիլին – 10 գ

թթվասեր – 250 գ

Միջուկի համար՝

ալյուր – 1 բաժակ

կարագ – 125 գ

շաքարավազ – 1,5 բաժակ

վանիլին – 5 գ

Վրան քսելու համար՝

ձու – 1 հատ (դեղնուց)

կաթ – 1ճ/գ

Պատրաստման եղանակը՝

Խորը ամանի մեջ խառնում ենք ալյուրը, սոդան, վանիլինն ու սառեցրած կարագը: Ստացված զանգվածը տրորում ենք ձեռքերով՝ վերածելով փշրանքի:

Ստացված փշրանքի կենտրոնում անում ենք փոսիկ, այդ փոսիկի մեջ լցնում ենք թթվասերը, ավելացնում ենք ձվերն ու սպիտակուցը, խառնում ենք ստացված զանգվածը պատառաքաղով ու հունցում ենք փափուկ խմոր:

Միջուկի համար առանձին ամանի մեջ լցնում ենք ալյուրն ու սառեցրած կարագը: Տրորում ենք ստացված զանգվածը՝ վերածելով փշրանքի, ավելացնում շաքարավազն ու վանիլինը և խառնում:

Պատրաստի խմորը բաժանում ենք 3 գնդի, յուրաքանչյուրը բացում 3 մմ շերտով, վրան լցնում ենք պատրաստի միջուկը և փաթաթում ռուլետի ձևով:

Ստացված ռուլետները կտրատում ենք՝ տալով գաթայի տեսք, դնում պերգամենտային թղթով պատած տապակի վրա, վրան քսում ենք հարած դեղնուցն ու կաթը և թխում ջեռոցում 25-30 րոպե 180 աստիճանում:

Բարի ախորժակ

Կիսվել նյութով